«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը և MasterCard-ը հայտարարաւոմ են ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակում աշխարհի 18 երկրում «ՎիմպելԿոմ»-ի 212 միլիոն օգտատերերի MasterCard–ը կառաջարկի վճարման լավագույն նորարարական լուծումներ:
Նոր սերնդի օգտատերերին հասանելի կլինեն MasterCard-ի բջջային վճարումների նոր տեխնոլոգիաները, որոնք, ըստ ցանկության, կարող են նաև կցված լինել բաժանորդի բանկային հաշվին: Ընկերույան մամուլի ծառայկությունից հայտնում են, որ ծրագրի փորձնական փուլը կմեկնարկի Իտալիայում այս տարի և հասանելի կլինի Wind Italy ցանցի բաժանորդներին:






