Հինգ տարի առաջ այս օրը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվեցին մարդիկ, իսկ մեղավորները մինչ օրս հայտնի չեն: Պետք է հայտնաբերել մեղավորներին, բայց անդառնալի կորուստները չենք կարող հետ բերել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը:
Նրա խոսքով, մեղավորները մեկը կամ տասը չեն, դրանք ուժեր են, որոնց առաջնորդում են պետությունների ու կազմակերպություններ: Այդ ուժերը նորից քաղաքական ճգնաժամ են պարտադրում: Այդ ճգնաժամը ձեռնտու է արտաքին թշնամուն, երբ այս ճգնաժամը խորանա, մեր թշնամի երկրները կօգտվեն այդ իրավիճակից:
«Ես տեսնում եմ, որ այս երկրները դեռ չեն կարողանում ստեղծել այդ ճգնաժամը: Արտաքին ուժերը, եթե ոչ անմիջական, ապա կողքից միջամտում են: Շատ կազմակերպություններ կան, որոնք սնվում են դրսից: Ցույցերի մեծ մասը այդ կազմակերպությունների ձեռքի գործն է: Ես այն կարծիքին չեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը արտասահմանից օգնություն չի ստանում»,-ասաց Հ. Հարությունյանը:






