AM
1 Մարտ 2013 - 13:41 AMT

Հալեպում մարտեր են գնում ոստիկանության ակադեմիայի համար

Նոր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքի ոստիկանության ակադեմիայի շրջանում, հայտնում է «Ռոյթերսը»:

Ըստ սիրիական SANA գործակալության տվյալների, կառավարական զորքերին հաջողվել է ոչնչացնել ապստամբների մի քանի բանակային ավտոմեքենաներ:

SANA-ն հայտնում է ընդդիմության շարքերում զոհերի մասին, զոհվածների թիվը չի նշվում: