Գազայի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում երեք պաղեստինցիներ մահացու վերքեր են ստացել: Բախման համար առիթ է հանդիսացել Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև բաժանարար պատի կանգնեցման 8-րդ տարելիցը, հայտնում է Al-Jazeera-ն:
Իսրայելի ՊՆ-ում հայտնել են, որ զինծառայողների կողմից արձակված կրակը պատասխան միջոց էր, քանի որ նրանց ավտոմեքենան, որն ընթանում էր սահմանի երկայնքով, գնդակոծվել է:






