AM
2 Մարտ 2013 - 06:56 AMT

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են, որ Վերին Լարսի անցակետը գործի շուրջօրյա

ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի ՌԴ գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն քննարկել են Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության, ինչպես նաև սահմանների հատման պարզեցմանն առնչվող հարցեր, հայտնել է ռուս դիվանագետը:

«Որոշում է կայացվել Վերին Լարսի հսկիչ սահմանային անցակետի աշխատանքի ինտենսիվ ռեժիմի վերականգնման մասն, հունիսի 1-ից-սեպտեմբերի 30-ը այն կաշխատի շուրջօրյա ռեժիմով»,-ասել է Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարարը Աբաշիձեի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: