Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են համագործակցությունը թեժ միջազգային հարցերի շուրջ: Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, խոսակցությունը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Նախագահները հանձնարարել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին շարունակել ակտիվ շփումները:
Պուտինն ու Օբաման պայմանավորվել են հանդիպել Դուբլինում G8-ի գագաթաժողովում հունիսի 17-18-ը:






