Չորս մարդ է սպանվել այս գիշեր եգիպտական Մանսուրա քաղաքում անկագությունների ժամանակ: Այդ մասին հայտնում են իսրայելյան ԶԼՄ-ները, Al-Ahram թերթի վրա հղումով: Հակակառավարական ցույցն անցնում էր քաղաքապետարանի շենքի մոտ: Այն բանից հետո, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց, տասնայկ մարդիկ վիրավորվեցին, հրմշտոց առաջացավ: Ինչն է դարձել ցուցարարների մահվան պատճառ չի նշվում:






