AM
2 Մարտ 2013 - 09:37 AMT

ԱՄՆ ՌՕՈւ ակադեմիայի պետի պաշտոնում կարող է կին նշանակվել

ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիայի հրամանատարությունն առաջարկել է հաստատության ղեկավարի պաշտոնում գեներալ-մայոր Միշել Ջոնսոնի թեկնածությունը: Այժմ ակադեմիայի նախկին շրջանավարտի թեկնածուն պետք է համաձայնեցնի խորհրդի հետ, հայտնում է АР գործակալությունը:

Ջոնսոնն ունի երկու բարձրագույն կրթություն և 3600 ժամ թռիչք: Նա վարում էր տրանսպորտային ինքնաթիռներ: