Ամերիկյան Apple ապրանքանիշը, որը գնահատվում է 87,3 մլրդ դոլար, առաջին տեղում է աշխարհի 500 ամենաթանկ բրենդերի ամենամյա ցանկում, որը կազմել է Brand Finance Canada խորհրդատվական ընկերությունը: Նրան հաջորդում են Samsung-ը՝ $58,7 մլրդ, Google-ը՝ $52,1 մլրդ, Microsoft –ը՝ $45,5 մլրդ, Wal-Mart Stores սուպերմարկետները՝ $42,3 մլրդ, IBM-ը՝ $37,7 մլրդ, General Electric-ը՝ $37,2 մլրդ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: