ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 2013թ. մարտի 5-ին կքննարկի Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Փհենյանի կողմից փետրվարին իրականացված միջուկային փորձարկման պատճառով: Ընդ որում ԱՄՆ և Չինաստանի դիվանագետները մոտ էին բանաձևի տեքստի վերաբերյալ համաձայնության, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Քվեարկությունը տեղի կունենա շաբաթվա վերջում; Ռուսաստանը, որն այժմ նախագահում է ՄԱԿ ԱԽ-ում, մարտի 5-ին խորհրդակցություններ կանցկացնի փակ դռների ետևում:






