AM
5 Մարտ 2013 - 11:24 AMT

Պատգամավորները խոստացել են շտկել «Արտոնագրային վճարների մասին» օրենքի թերությունները

ԱԺ խորհրդարանական հանձնաժողովներում քննարկվում են փոփոխությունները, որ կատարվել են ՀՀ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում, որն ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ից և ինչը դժգոհություն է առաջացրել գործարարների շրջանում: Միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի էլեկտրոնային հասցեով ստացվել է մոտ 500 բողոքի նամակ, հիմնականում ռիելթորներից ու ատամնաբույժներից:

Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը հայտնել է, որ քննարկումները օրենքի լրամշակման վերաբերյալ շարունակվում են, նպատակ ունենալով թեթևացնել հարկային բեռը:

Պատգամավորները խոստացել են այնպիսի որոշում կայացնել, որը «թույլ կտա վերականգնել փակված ստոմատոլոգիական կլինիկաների աշխատանքը, հաշվի առնել պետության շահերը ու բարելավել ծառայությունների որակը»: Նրանք չեն բացառել, որ հնարավոր է գների աճ այդ կլինիկաներում ու շուկայի մոնոպոլիզացիա:

Խորհրդարանականները մշակել են «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որոնք նախատեսում են մի շարք փոփոխություններ ստոմատոլոգիական գործունեության արտոնագրման ոլորտում:

2013թ. հունվարի 1-ից ըստ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի, յուրաքանչյուր կլինիկա, որն ունի 3 ատամնաբուժական աթոռ, պետք է ամսական լրացուցիչ վճարի 60-100 հազար դրամ յուրաքաչյուր աթոռի համար նախկին 20 հազարի դիմաց: Իսկ 3 աթոռից ավելի ունեցող կլինիկաները պետք է լրացուցիչ 48-հազարական դրամ մուծեն աթոռի համար:

Հունվարի 26-ին կայացած Հայաստանի ստոմատոլոգների արտահերթ նիստի շուրջ 1,3 հազար պատգամավորներ ստորագրել են երկրի նախագահին, վարչապետին ու ԱԺ խոսնակին հասցեագրված դիմումի տակ: Մասնավորապես, ստոմատոլոգներն առաջարկում են նվազեցնել արտոնված վճարի չափը մինչև 30 հազար դրամ, իչպես նաև չհարկադրել ռենտգենի և ախտորոշման ծառայությունները, ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնք գործում են կլինիկաների կազմում:

Ատամնաբույժներն արդեն բազմիցս են բողոքել փոփոխությունների դեմ:

Տարբեր գնահատականներով Հայաստանում աշխատում է 12 հազար ատամնաբույժ: Մասնագետները գտնում են, որ հարկադրման փսփոխությունները կհանգեցնեն ատամնաբուժական ծառայությունների զգալի թանկացման և ստվերային հատվածի ավելացմանն:

Ինչ վերաբերում է ռիելթորներին, որոնք նույնպես դժգոհ են հարկային փոփոխություններից, ապա նրանց համար Վարդան Այվազյանը խոստացավ շտկում կատարել, որպեսզի ռիելթորական ընկերությունները հաստատագրված վճար չմուծեն 3 աշխատակիցների համար:

Այս ոլորտում աշխատում է շուրջ 200 ընկերություն միջինը 10-15 աշխատակիցներով, որոնց համար ըստ նոր փոփոխությունների գործատուն պետք է ամսական 60 հազար վճարի, անկախ նրա մասնագիտացումից՝ լինի դա հավաքարար, հաշվապահ կամ բրոկեր: