AM
5 Մարտ 2013 - 14:29 AMT

Իրանը Սիրիային 1 մլրդ դոլար կհատկացնի

Սիրիայի խորհրդարանը հաստատել է վարկային գծի բացումը Սիրիայի առևտրային բանկի ու Իրանի արտահանման զարգացման բանկի միջև 1 մլրդ դոլարի ծավալով: Այս վարկային գիծը նախատեսված է իրանական ապրանքների արտահանումը Սիրիա ֆինանսավորելու համար, հայտնում է IRNA գործակալությունը:

Սիրիայի և Իրանի միջև վարկային գիծ բացելու մասին համաձայնագիրը ստորագրվել է Թեհրանում հունվարի 16-ին: