AM
6 March 2013 - 09:01 AMT

Apple ընկերությունը կներկայացնի iPhone 5S սմարթֆոնը օգոստոսին

Apple ընկերությունը կներկայացնի iPhone 5S սմարթֆոնը օգոստոսին, իսկ հաջորդ նոր iPad-ի շնորհանդեսը նախանշված է 2013թ. ապրիլին, հայտնել է լրագրողներին իրազեկ աղբյուրը:

Ենթադրվում է, որ նոր հեռախոսի դիզայնը նույնը կմնա, սակայն զգալիորեն կբարելավվեն պրոցեսորի ու ֆոտոխցիկների բնութագրերը: Ինչ վերաբերում է պլանշետային համակարգիչներին, մասնագետը գտնում է, որ խոսքը գնում է iPad 5 և iPad Mini 2-ի մասին, որոնք ավելի բարակ ու թեթև կդառնան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: