AM
6 Մարտ 2013 - 12:55 AMT

Ռուսաստանը ստեղծում է հատուկ գործողությունների ուժեր

Ռուսաստանի ՊՆ-ն ձեռնամուխ է եղել հատուկ գործողությունների ուժերի ստեղծմանը: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքսը», Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի վրա հղումով:

Ըստ նրա, Ռուաստանը ստեղծում է հատուկ գործողությունների ուժեր, ղեկավարվելով «առաջատար պետությունների» փորձով XXI դարի հակամարտություններում: Նա ասել է նաև, որ այդ ուժերի հրամանատարությունն արդեն ձևավորված է: