Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) թույլ է տվել անդամ երկրներին զինել սիրիացի ընդդիմադիրներին անհատական կարգով: Որոշումն այդ մասին ընդունվել է Կահիրեում ԱԳ նախարարների հանդիպմանը 2013թ. մարտի 6-ին, հայտնում է Al-Arabiya-ն: Լիբանանը, Իրաքն ու Ալժիրը հրաժարվել են հավանություն տալ Լիգայի ամփոփիչ ձևակերպումներին:
Մեկ այլ կարևոր փաստաթուղթ դարձավ անդամակցության տրամադրումը կազմակերպությունում սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, հայտնում է ՌԲԿ-ն: Սիրիայի ազգային կոալիցիայի պատվիրակությունը ներկա կգտնվի Արաբական պետությունների լիգայի հաջորդ հանդիպմանը Դոհայում, որը տեղի կունենա 2013թ. մարտի 26-27-ին:






