AM
7 Մարտ 2013 - 09:49 AMT

Թուրքիան սկսել է Bora 12 դիպուկահարի հրացանի արտադրությունը

Թուրքիան սկսել է Bora 12 դիպուկահարի հրացանի արտադրությունը, հայտնում է «Սաբահ» թերթը:

Թուրքական արտադրության դիպուկահարի հրացանը կարտահանվի, մասնավորապես, եվրոպական շուկա: Նախապատրաստական աշխատանքները տևել են հինգ տարի: Հրացանի տրամաչափը 7,62 մմ է:

Այս հրացարի արտադրությունը պետական ծրագրի մաս է կազմում, որն ուղղված է թուրքական բանակը սպառազինությամբ ապահովելուն: