ԱՄՆ-ն գոհ է Ադրբեջանի պահվածքից Իրանի հարցում և վերջինիս դեմ պատժամիջոցների աջակցությունից Ադրբեջանի կողմից, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ամերիիայի ձայնին» տված հարցազրույցում:
«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը պատմական ու մշակութային կապեր ունի Իրանի հետ: Գիտենք, թե ինչ տարածաշրջանում է գտնվում Ադրբեջանը՝ ընդհանուր սահման ունենալով Իրանի հետ: Ադրբեջանը պետք է հարաբերությունները հարևանների հետ կառուցի իր շահերից ելնելով և այն կապերն ունենա, որ ճիշտ է համարում»,-ասել է նա:






