AM
9 Մարտ 2013 - 08:52 AMT

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան իրավունք ունի ասել Իսրայելի մասին այն, ինչ մտածում է

Թուրքիայի ԱԳ նախարար Ահեմդ Դավութօղլուն դատապարտել է թուրք վարչապետ Էրդողանի դեմ սկսված քարոզարշավը: Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե «սիոնիզմը հանցագործություն է մարդկության դեմ», Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան իրավունք ունի քննադատել Իսրայելին ու սիոնիզմի գաղափարախոսության հիմնադիրներին:

Ըստ Դավութօղլուի, Թուրքիան երբեք պատահական արտահայտություններով հանդես չի եկել այլ պետության կամ ազգության հասցեին: «Սակայն, եթե խոսքը գնում է պետությունների մասին, որոնք թշնամաբար են տրամադրված և սպանդ են սարքում բաց ծովում, որի արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացի է զոհվում, մենք չենք կարող լռել»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ նկատի ուենալով Mavi Marmara նավի հետ կապված միջադեպը:

Նշելով, որ Թուրքիան միշտ դեմ է եղել հակասեմիթիզմին՝ Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը ռասիզմի դեմ պայքարողների առաջին շարքում է: «Եթե Իսրայելը ցանկանում է դրական հայտարարություններ լսել Թուրքիայից, պետք է վերանայի իր քաղաքականությունը»,-ասել է նա, գրում է Middle East Monitor-ը: