AM
9 Մարտ 2013 - 09:22 AMT

Քենիայի նախագահ է դարձել Ուխուրու Քենիատան

Քենիայում նախագահական ընտրությունների հաղթող է դարձել երկրի վարչապետ Ուխուրու Քենիատան, որին Միջազգային քրեական դատարանը մեղադրում է մարդկայնության դեմ հանցագործությունների համար: Ըստ Քենիայի ընտրահանձնաժողովի տվյալների, Քենիատան հավաքել է ձայների 50,03 տոկոսը և հաղթել է առաջին փուլում, գրում է Associated Press-ը:

Քենիատան մեղադրվում է 2007թ. ընտրություններից հետո Քենիայում անկարգությունների կազմակերպման մեջ, որի արդյունքում 1,2 հազար մարդ զոհվեց: