Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին: Ինչպես հայտնում է SalamNews-ը, դեսպանության հայտարարությամբ կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին զգուշավոր լինել մարտի 10-ին Բաքվում նախատեսված ակցիայի պատճառով, պահպանել անձնական անվտանգության կանոնները, չմոտենալ ակցիայի անցկացման վայրին և մարդկանց կուտակումներին:
Ոստիկանությունը թույլ չի տա մարտի 10-ին չարտոնված ցույց անցկացնել Բաքվի կենտրոնում, հայտնել են 1news.az-ին Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայությունում:
Մի խումբ երիտասարդներ սոցցանցերում կոչ են արել մարտի 10-ին բողոքի ակցիա անցկացնել բանակում զինվորների մահվան դեմ: Կոչի տակ արդեն 150 հազար ստորագրություն կա, ցույցին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են 30 հազարը:






