Մարտի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ եպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարների և տեղի ուժերի օգնությամբ ավտոբուսից դուրս է բերվել մոտ 20 ուղևոր:






