Երկու տարի առաջ ավերիչ երկրաշարժն ու ցունամին մեծ ավերածությունների պատճառ դարձան Ճապոնիայի հյուսիս-արևելքում ու վթար առաջացրեցին «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում: Այսօր երկրի ամբողջ տարածքում կանցնեն սգո միջոցառումներ:
Հիմնական արարողությանը, որը տեղի կունենա Տոկիոյում, կմասնակցի նաև վարչապետ Սինձո Աբեն և նրա կաբինետի անդամները: Լռության րոպեն կհայտարարվի տեղի ժամանակով 14:46-ին:
Վերականգնման աշխատանքները դեռ հեռու են ավարտից, ըստ մասնագետների դրա համար կարող է 3-15 տարի պահաջնվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






