AM
11 Մարտ 2013 - 08:13 AMT

Բաքվում ազատ է արձակվել երեկվա հանրահավաքի մասնակիցների մեծ մասը

Բաքվում ազատ է արձակվել բողոքի հանրահավաքի ակտիվիստների մեծ մասը: Ցույցն ուղղված էր ադրբեջանական բանակում ոչ մարտական կորուստների դեմ: Այդ մասին հայտնում է Contact.az-ը:

Ձերբակալվածների հստակ քանակը հայտնի չէ: Ավելի վաղ, ոստիկանությունը հայտարարել էր 60 հոգու ձերբակալության մասին: Սակայն, ըստ Contact.az-ի, խոսքը ավելի մեծ քանակի մասին է:

Այն 12 մարդկանց գործերը, որոնք մնում են ձերբակալված, կփոխանցվեն դատարան:

Բողոքի ակցիան տեղի ունեցավ կիրակի, մարտի 10-ին, որին մասնակցեց մոտ 500 մարդ: Ըստ Contact.az-ի, մասնակիցների քանակը հասնում էր 3 հազարի: Ակցիային մասնակցում էին զոհված զինծառայողների հարազատներն ու երիտասարդ ակտիվիստները: Ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենաներ, մահակներ ու ռետինե գնդակներ: