AM
11 Մարտ 2013 - 11:08 AMT

Կրկին ադրբեջանցի զինվոր է զոհվել

Կրկին ադրբեջանցի զինվոր է զոհվել, հայտնում է «Թրենդ» գործակալությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության վրա հղումով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, թե 2013թ. մարտի 10-ին 1994թ. ծնված Աբիլով Ալի Իլհամ օղլուն մահացել է շփման գծում:

Իր հերթին ANSPRESS-ը ճշտում է, որ Աբիլովը զորակոչվել է իսկական զինվորական ծառայության Շիրվան քաղաքից, իսկ զոհվել է Բեյլագանի ուղղության վրա: