AM
11 Մարտ 2013 - 12:15 AMT

Քիսինջեր. Ընթացիկ տարում Օբաման, հավանաբար, որոշում կկայացնի Իրանի հարցում

Ընթացիկ տարում Բարաք Օբաման, հավանաբար, որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռիչարդ Նիքսոնի ու Ջերալդ Ֆորդի օրոք ԱՄՆ պետքարտուղար Գենրի Քիսինջերը:

«Իրանը ջանքեր է գործադրում միջուկային ծրագրի զարգացման ուղղությամբ: Նրանք գտնում են, որ միջուկային ծրագիրը կարող է նրանց համար «անվտանգության գոտի» ստեղծել,սակայն, հավանաբար, այդ ծրագիրը կհանգեցնի անկայունության, քանի որ մյուս երկրները ևս կցանկանան զինվել: Հնարավոր է, որ Իսրայելը հարձակվի Իրանի վրա, իսկ Իրանը ի պատասխան փակի Օրմուզի նեղուցը»,-ասել է դիվանագետը, հայտնում է FARS գործակալությունը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը նրանց համար ոչ թե թիրախ լինի, այլ երկիր, որը մի օր կարող է դառնալ Վաշինգտոնի դաշնակիցը: