Աֆղանստանի հարավում վթարվել է ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 5 զինծառայող: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի հրամանատարության պաշտոնական հաղորդագրություն մեջ, որտեղ պատահածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Դեպքի մանրամասներն այս պահին ճշտվում են:
ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստվում են 2014թ.-ին դուրս բերել իրենց զորքերը Աֆղանստանի տարածքից` թողնելով այնտեղ փոքր զորախումբ, որը կօգնի տեղական զինված ուժերին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:






