ՀՀ բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականցված գործարքների ծավալը 2013թ. հունվարին աճել է ու կազմել 6726 մլն դրամ՝ 2012թ. հունվարի 5347 մլն դրամի դիմաց: Միաժամանակ ավելացել է նաև գործարքների քանակը: Բանկային քարտերի միջոցով կնքված գործարքների քանակը 2012թ. դեկտեմբերին արձանագրված 104 275-ից 2013թ. հունվարին հասել է 118 343:
Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած ամենամսյա զեկույցի տվյալների, 2013թ. արտասահմանում ՀՀ բանկերի կողմից թողարկված պլաստիկ քարտերի միջոցով գործարքների կանխիկացումը կազմել է 1597 մլն դրամ, 2012թ. դեկտեմբերի 1673 մլն դրամի համեմատ: Ընդ որում գործարքների քանակն այդ ընթացքում ևս նվազել է 17 264-ից մինչև 16 055:
Ինչ վերաբերում է արտերկրում քարտերով անկանխիկ հաշվարկներին, ապա 2013թ. հունվարին դրանց քանակն աճել է 87 011-ից մինչև 102 288, գործարքների ծավալը նույնպես աճել է՝ 3674 մլն դրամից մինչև 5129 մլն դրամ:






