AM
12 Մարտ 2013 - 11:40 AMT

Նախատեսվում է աղքատության մակարդակը երկրում 2025թ. նվազեցնել մինչև 14 %

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2012-2025 թթ.հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» նախագիծը:

Ծրագիրը նախատեսում է 2017 թ.-ին աղքատության մակարդակը երկրում հասցնել 23%-ի (2010-ի` 35.8-ի դիմաց), 2021-ին՝ շուրջ 18%-ի, իսկ 2025-ին՝ շուրջ 14%-ի:

Ծայրահեղ աղքատության պարագայում Ծրագիրը նախատեսում է 2017 թ.-ին այն հասցնել 2.4%-ի (2010-ի` 3.0-ի դիմաց), իսկ 2021-2025թթ.-ին՝ շուրջ 2%-ի՝ ըստ էության լուծելով այս հիմնախնդիրը: Ծրագիրը նախատեսում է նաև անհավասարության կրճատումը երկրում և նրա առանձին տարածքային միավորների միջև: