AM
13 Մարտ 2013 - 07:51 AMT

ՀԿԺՀ-ն դուրս է եկել Հարավային Կորեայի հետ հրադադարի ռեժիմից

ՀԿԺՀ իշխանությունները մարտի 13-ի առավոտյան հանկարծակի հայտարարեցին, որ այլևս իրենց պարտավորված չեն համարում պահապնելու հրադադարի պայմանները, որը կնքվել է 1953թ.՝ վերջ դնելով պատերազմին:

Փհենյանը հայտարարել է, որ ամեն ինչում ՄԱԿ-ն է մեղավոր, որը խստացնում է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ: «Հավաքական պատժամիջոցները փաստորեն պատերազմ են հայտարարում մեր երկրին»,-ասել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը:

Փհենյանի կոշտ հայտարարությունը համընկել է հերթական ամերիկա-հարավկորեական զորավարժությունների հետ: Հարավային Կորեան արդեն սադրանք է անվանել Հյուսիսային Կորեայի հայտարարությունը, հայտնում է ՌԲԿ-ն: