AM
11 October 2005 - 10:27 AMT

Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը

Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ տրանսպորտի նախագահ Իգոր Լեւիտինը, հաղորդում է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: Չորեքշաբթի օրը Ի.Լեւիտինը կմասնակցի ռուս եւ հայ գործարար շրջանակների հանդիպմանը, իսկ հինգշաբթի Երեւանում տեղի կունենա Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Հանձնաժողովի համանախագահներն են Իգոր Լեւիտինը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի նիստի ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության իրավապայմանագրային բազայի վիճակը, առեւտրա-տնտեսական, ֆինանսական եւ գույքային հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործակցությունը վառելիքա-էներգետիկ համակարգում, տրանսպորտի եւ կապի, մարդասիրական ոլորտներում: Նիստի արդյունքում կստորագրվի Արձանագրություն: