Տարաձայնությունները Վրաստանի նախագահի ու վարչապետի միջև միջազգային սկանդալի են վերածվել: Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է ստորագրել ԱԳ փոխնախարարի ու 9 դեսպանների նշանակման մասին հրամանագրերը: Ի պատասխան Իվանիշվիլին ասել է, որ առաջիկայում արևմտյան ԶԼՄ-ներում կհայտնվի իր հոդվածը, որտեղ կբացահայտվեն նախագահի ու որոշա եվրոպացի քաղաքական գործիչների միջազգային մոտեցումները:
Ըստ տարածված կարծիքի, դեսպանները Սահակաշվիլիի համար նաև իր անձնական ներկայացուցիչներն են «արևմտյան ճակատում», որտեղ նա փորձում է առավելագույնս պահպանել իր դիրքերը խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:






