AM
14 Մարտ 2013 - 08:33 AMT

Չինաստանի նախագահ է ընտրվել Սի Ձինպինը

Մարտի 14-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ընդլայնված նիստում Չինաստանի կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ձինպինն ընտրվեց Չինաստանի նախագահ:

Բացի այդ հանրապետության նոր նախագահը նշանակվել է ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավար: Ընդհանուր առմամբ զբաղեցնելով 4 պետական պաշտոն Ձինպինը միավորեց իր ձեռքում երկրի կուսակցական, պետական ու ռազմական կառավարումը: