AM
14 Մարտ 2013 - 08:52 AMT

Դամասկոսում խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիայի մայրաքաղաքի Կֆար Սուսա թաղամասը գնդակոծվել է ականանետներից: Երեք ական պայթել է որբանոցի հարևանությամբ: Ըստ ՍԱՆԱ գործակալության, զոհվել է 3 մարդ և 49 վիրավորել է, այդ թվում կանայք ու երեխաներ, վնասվել են շրջակա տները:

Զինվորականները կանխել են ևս առնվազն 8 պայթյուն:

Ավազակային կազմավորումների դեմ կատաղի մարտեր են ընթանում Հուսեյնիա, Դիաբիա բնակավայրերի, Դամասկոսի միջազգային օդակայանի մոտ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: