Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ Սանդար Փիչայը նշանակվել է սմարթֆոնների ու պլանշետային համակարգիչների համար Android պլատֆորմի մշակմամբ զբաղվող բաժնի ղեկավար: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Լարի Փեյջը իր բլոգում:
Սանդար Փիչայն աշխատում է Google-ում 9 տարի, նա այդ առանցքային պաշտոնում կփոխարինի Էնդրյու Ռուբինին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Անդրադառնալով Ռուբինի կարիերային՝ Փեյջը նշել է, որ նրա համար «նոր գլուխ է բացվում կորպորացիայում»: