BlackBerry սմարթֆոնների կանադացի արտադրողը ստացել է պատմության մեջ խոշորագույն պատվերը՝ BlackBerry 10-ի 1 մլն սարքերի պատվեր, հայտնում է «Ռոյթերսը»: Ընկերությունը չի բացահայտում պատվիրատուի անունը, ինչպես նաև առաքման ժամկետները:
Մինչդեռ վերլուծաբանները դրական են գնահատում այդ նորությունը՝ հաշվի առնելով, որ ավելի վաղ բջջային կապի ամերիկացի օպերատորները՝ Verizon Communications և AT&T, հայտարարել էին BlackBerry նոր մոդելի սմարթֆոնի վաճառքը սկսելու մտադրության մասին:
Այդ պատվերը հսկայական խթան է ընկերության զարգացման համար, որը երկար ժամանակ փորձում է վերադարձնել իր տեղը բջջային սարքերի շուկայում, գտնում են ընկերությունում: