AM
12 October 2005 - 13:48 AMT

Հնարավոր է կոնսորցիումի ստեղծում եկաթուղու աբխազական հատվածը վերագործարկելու նպատակով

Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինն, այսօր Երեւանում հանդես գալով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայտարարել է, որ «Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Աբխազիան, հնարավոր է կոնսորցիում ստեղծեն` աբխազական երկաթգծի վերականգնման համար»: Իգոր Լեւիտինն ասել է, որ աբխազական հատվածում երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է հարկավոր: «Պետք չէ մոռանալ, որ դա 15 տարվա վաղեմության հարց է եւ մեկ օրում այն լուծելն անհնար է», – նշել է նա: Իգոր Լեւիտինը հայտնել է, որ օրերս կանցկացվի ռուս-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նույնպես քննարկվելու է այդ հարցը: Նա նշել է նաեւ, որ մի քանի օր անց պատրաստ կլինի Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական ծավալների վերաբերյալ զեկույցը: