AM
15 Մարտ 2013 - 09:31 AMT

Օբամա. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսրայելյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Մենք Իսրայելի նախագահ Նեթանյահուի հետ արդեն քննարկել ենք այդ հարցը: Ես կարող եմ կրկնել, որ ԱՄՆ-ն առավել արդյունավետ է համարում հակամարտության դիվանագիտական լուծումը, սակայն չի բացառում իրադարձությունների այլ զարգացում»,-ասել է Օբաման:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: