AM
15 Մարտ 2013 - 14:07 AMT

«Արարատբանկը» ճանաչվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի լավագույն անդամ

Մարտի 15-ին առաջին անգամ Հայաստանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն անցկացրեց մրցանակաբաշխություն ներդրումային ծառայություններ մատուցող և Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջև:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակին արժանացավ «Արարատբանկը», որը 2012թ.ակտիվ է եղել բոլոր հարթակներում: Այդ բանկը հաղթող է ճանաչվել նաև «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում» և «Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում» անվանակարգերում:

Ամերիաբանկը հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում» անվանակարգում, իսկ Armenbrok ընկերությունը ճանաչվեց լավագույնը «Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամների գործունեության գնահատումը անց է կացվում 2011թ. մարտի սկզբից: