AM
16 Մարտ 2013 - 07:10 AMT

Եվրախումբը, ԱՄՀ-ն ու Կիպրոսը «քաղաքական համաձայնության» են հասել հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ

Եվրախումբը, ԱՄՀ-ն ու Կիպրոսը «քաղաքական համաձայնության» են հասել հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, որի ծավալը կկազմի 10 մլրդ եվրո: Այդ մասին Եվրախմբի 12-ժամյա նիստից հետո հայտնել է նրա նախագահ Յերուն Դեյսելբլումը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տնտեսական և արժույթի հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը նշել է, որ Կիպրոսը կառուցվածքային նշանակություն ունի եվրոյի գոտու համար, և մերժումը օգնության հատկացման հարցում կասկածի տակ կդներ արժութային միության ամբողջականությունը: