Իսպանիան սկսել է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից, հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Գլխավոր շտաբի հայտարարության վրա հղումով:
ISAF կազմում ընդգրկված իսպանացի զինծառայողները տեխնիկայով, ռազմական սպառազինությամբ լքում են ռազմակայանը Բադղիս գավառում և տեղափոխվում են Հերատում գտնվող ռազմակայան, որտեղից էլ կմեկնեն հայրենիք:






