AM
16 Մարտ 2013 - 07:31 AMT

Վենեսուելայում վերջնականապես հրաժարվել են Ուգո Չավեսի մարմինը զմռսելու մտադրությունից

Վենեսուելայում վերջնականապես հրաժարվել են Ուգո Չավեսի մարմինը զմռսելու մտադրությունից: Այդ մասին հայտարարել է կապի ու տեղեկատվության նախարար Էրնետոս Վիլյեգասն «Թվիթերի» իր միկրոբլոգում:

Նախարարը հայտնել է, որ որոշումը հիմնված է ռուս բժիշկների հանձնաժողովի եզրակացության վրա, որտեղ ասվում է, որ զմռսելու համար Չավեսի մարմինը հարկ կլինի 7-8 ամսով տեղափոխել Ռուսաստան: «Զեկույցից հետո որոշվեց հրաժարվել Չավեսի մարմինը զմռսելու մտքից, թեև դա էին ցանկանում մեր բազում համաքաղաքացիներ»,-ասել է Վիլյեգասը: