AM
16 Մարտ 2013 - 07:26 AMT

Սիրիան մեղադրել է Իսրայելին Գոլանի բարձունքներում ընդդիմության գրոհայիններին սատարելու մեջ

Սիրիան մեղադրել է Իսրայելին Գոլանի բարձունքներում ընդդիմության գրոհայիններին սատարելու մեջ, որը համարվում է ապառազմականացված գոտի:

ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նշել է, որ հրեական պետության նման գործողություններն անթույլատրելի են:

Ըստ Ջաֆարիի, սպառնալիքի հետագա անտեսումը բազում վտանգներ է պարունակում տարածաշրջանի համար: