AM
16 Մարտ 2013 - 10:18 AMT

ԱՄՆ-ն որոշ փոփոխություններ կկատարի Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման վերջին փուլում

ԱՄՆ-ն որոշ փոփոխություններ կկատարի Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման վերջին փուլում, հրաժարվելով Լեհաստանում լրացուցիչ հրթիռների տեղակայումից, հայտարարել է մամլո ասուլիում Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը:

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ նրանք վերակազմավորում են տեղակայման ծրագիրը: Այդ հետաձգման հետ կապված Պենտագոնը որոշել է Լեհաստանում հրթիռների տեղակայման համար նախատեսված միջոցները ծախսել ԱՄՆ-ում լրացուցիչ հրթիռների տեղակայման ու նորագույն մշակումների վրա: