AM
6 February 2003 - 18:12 AMT

ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՉՈՒՀԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՎ

Բուլղարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել հայ թարգմանչուհի Մարգարիտ Թերզյանին հանրապետության ամենահեղինակավոր «Մադարյան հեծյալ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հրամանագրում նշվում է, որ թարգմանչուհին այդ բարձր պարգեւին է արժանացել Հայաստանում բուլղարական մշակույթի ժողովրդականացման գործում մեծ ծառայությունների համար: Բուլղարիայից հայրենադարձ Մարգարիտ Թերզյանը Հայաստանի գրողների միության անդամ է: Երեւանում Բուլղարիայի դեսպան Իվան Իվանչեւի խոսքերով, նման բարձր պարգեւի շնորհումը յուրօրինակ նվաճում է երկու ժողովուրդների միջեւ մշակութային կապերի բնագավառում: Պարգեւի հանդիսավոր հանձնման արարողությունը կկայանա մարտ ամսին ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատանը` երկու երկրների մշակույթի ճանաչված գործիչների ներկայությամբ: