AM
18 Մարտ 2013 - 10:03 AMT

Իրանի ՆԳՆ ղեկավարը բացահայտել է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների մանրամասները

Իրանի ՆԳՆ ղեկավար Մուստաֆա Մոհամմադ Նաջարը բացահայտել է երկրում կայանալիք նախագահական ընտրությունների մանրամասները, հայտնում է IRIB գործակալությունը:

«Կստեղծվեն 92 ընտրատեղամասեր, որտեղ կտեղակայվեն 70 000 քվեատուփեր»,-ասել է Նաջարը:

Նախագահական ընտրություններն Իրանում նախատեսված են 2013թ. հունիսի 14-ին: Այդ ընտրությունների արդյունքում հայտնի կդառնա ԻԻՀ յոթերորդ նախագահը, քանի որ Մահմուդ Ահմադինեժադն այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը: