Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեն հերքել է այն պնդումը, թե Էդուարդ Շեւարդնաձեի «մերձավոր շրջապատը նախապատրաստում է երկրի նախագահի պաշտոնից նրա կամավոր եւ վաղաժամկետ հեռացման ծրագիր»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պետնախարարի խոսքերով, նման պնդումները հասարակության մեջ խուճապ եւ հուսալքություն սերմանելու նպատակ են հետապնդում: Նշենք, որ ավելի վաղ Վրաստանի մի շարք քաղաքական գործիչներ, մասնավորապես, խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիան հավաստիացնում էր, թե Շեւարդնաձեի շրջապատը նախապատրաստում է պաշտոնից նրա վաղաժամկետ հեռանալու ծրագիրը: Վրաստանի գործող ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է 2005 թվականին: