AM
19 Մարտ 2013 - 07:52 AMT

Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետևանքով 32 մարդ է զոհվել

Հնդկաստանի արևմուտքում մարտի 19-ին ավտոբուսի վթարի հետևանքով 32 մարդ է զոհվել, հիմնականում տուժել են երեխաները: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումն ու ավտոբուսը ընկել է կամրջից գետի չորացած հունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մահարաշտրա գավառում: