AM
19 Մարտ 2013 - 10:31 AMT

Orange-ը ներկայացրեց Orange Blade III սմարթֆոնը

Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Blade-ը III՝ ընկերության առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում: Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1 ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչև 7.2 Մբ/վ ներբեռնման արագություն: Սմարթֆոնն ունի 4ԳԲ հիշողություն, որը կարելի է ավելացնել մինչև 32 ԳԲ: 5 ՄՊ տեսախցիկով այս սմարթֆոնը, որը հագեցած է MP3/MP4 նվագարկչով ու GPS-ով, կարելի է ձեռք բերել սկսած 1 դրամից՝ Orange-ի Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական բաժանորդագրություններից մեկին բաժանորդագրվելու դեպքում:

Orange Blade III-ը կարելի է նաև ձեռք բերել առանց բաժանորդագրության, 90,000 դրամով: