AM
20 March 2013 - 08:33 AMT

Microsoft-ին կասկածում են կաշառք տալու մեջ

ԱՄՆ իշխանությունները կասկածում են ՏՏ ոլորտի խոշորագույն արտաոդրող Microsoft ընկերությանը Չինաստանի, Ռումինիայի ու Իտալիայի պաշտոնյաներին կաշառք տալու մեջ: ՏՏ հսկան իբր շահավետ կառավարական պայմանագրեր է կնքել, ինչն արգելվում է օրենդրությամբ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը ամերիկյան ԶԼՄ-ների վրա հղումով: Ինչ վերաբերում է Microsoft-ին, ապա ընկերությունն արդեն հայտնել է, որ մտադիր է համագործակցել քննության հետ: