AM
20 Մարտ 2013 - 09:57 AMT

Խորհրդարանական ուժերը նորից կխորհրդակցեն ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ

Այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա խորհրդարանական ուժերի հերթական խորհրդակցությունը հետընտրական իրավիճակը քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խպմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ դարձյալ փորձում ենք հայտարարության տեքստ մշակել՝ հաշվի առնելով որոշ քաղաքական ուժերի առաջարկությունները: «Այսօր յուրաքանչյուր խմբակցություն կարող է իր առաջարկները ներկայացնել: Քաղաքական դաշտում ամենակարևորը երկխոսությունն է, որը պետք է ավանդույթ դառնա քաղաքականության մեջ»,- ասաց նա: Գալուստ Սահակյանը նաև հայտնեց, որ հիմնական առաջարկությունները կապված են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ, նաև քննարկվում է Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտության հարցը: